Երջանիկ լինել և ծիծաղել՝ անտեսելով ներքին տխրությունը, պարել, անգամ եթե զուգընկեր չկա, և երգել սիրելի երգերը, անգամ եթե սխալ եք երգում...

  1. Աշխարհը փոխելու առաջին քայլը՝ սիրել նրան այնպիսին, ինչպիսին որ կա։ Սա նաև համարվում է ինքդ քեզ փոխելու կարևոր պայմաններից մեկը։
  2. Հարկավոր է լսել սեփական կասկածներին, որպեսզի ոչ միայն հասկանաք, թե ինչ է վախը, այլ նաև դրա շնորհիվ գիտակցեք, թե ինչ է իմաստությունը։
  3. Մարդկանց զգացմունքն իրենց անձնական ընտրությունն է, սակայն նրանք կարող են տհաճ իրավիճակների պատճառ դառնալ։ Ընտրություն կատարելիս հիմնվեք ձեր ողջ իմաստնության վրա։
  4. Ձեր կյանքի համար պատասխանատվություն կրելիս դուք չպետք է մոռանաք ուրախանալու մասին։
  5. Պետք չէ որոշում կայացնել, եթե դուք չեք զգացել դրա անհրաժեշտությունը։
  6. Ձեր աշխատանքը միշտ որպես խաղ ընկալեք, իսկ խաղը՝ որպես շատ կարևոր ինչ-որ բան։ Դրանից հետո դուք կդադարեք երկուսի մեջ տարբերություն նկատել։
  7. Ճիշտ որոշումը, որն ընդունվել է ճիշտ պահին և ճիշտ վայրում, ամբողջ կյանքի ընթացքում կարող է օգուտ բերել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել