Ի՞նչ ենք մենք իրականում տեսնում, երբ նայում ենք երկնքին։

Ոմանք երկնքին նայում են մեծ ոգևորությամբ՝ այդ գործընթացի մեջ մեծ հոգևոր իմաստ գտնելով, մյուսներն էլ երկնքին նայելիս միայն ձանձույթ են զգում։

Ահա այն երևույթներից մի քանիսը, որոնք կարող են զգալ երկնքին նայել սիրող մարդիկ.

Դուք ունենում եք հույսի և ազատության զգացում

Անգամ ամենախորը հուսալքության ժամանակ երկնքին նայելով դուք կարող եք հույսի նշույլ տեսնել։ Դուք դանդաղում եք, խորը շունչ եք քաշում և ընդարձակում եք ձեր հոգին՝ զգալով հարմոնիա բնության հետ և ազատություն։

Դուք ձեզ յուրահատուկ եք զգում

Երբ դուք տեսնում եք աստղերը և հասկանում, որ նրանց լույսը միլիոնավոր տարիների ընթացքում ճանապարհորդել է ամբողջ Տիեզերքով, որպեսզի հայտնվի ձեր աչքերում։ Իր վայրէջքի համար նա ընտրել է այս բաց կապույտ կետը, որին մենք Երկիր ենք անվանում։

Այն առաջացնում է ձեր հետաքրքրությունը

Երկնքին նայելով՝ ձեզ մոտ հետաքրքրություն է առաջանում, որը ստիպում է ձեզ մի շարք տարբեր հարցեր տալ. ի՞նչ է իր ետևում թաքցնում երկինքը, գոյություն ունե՞ն դռներ, որոնք տանում են այլ տիեզերքներ, մենա՞կ ենք մենք այս աշխարհում։

Դուք ներքին պարզություն եք ձեռք բերում

Երբ ձեր շուրջ աշխարհը կորցնում է իր պարզությունը, դառնում է անորոշ և քաոտիկ, այդ ժամանակ դուք նայում եք վերև և տեսնում հրաշալին, անսահման զորությունը, որը ձեզ հիշեցնում է սեփական ուղու մասին։ Եվ այդ ժամանակ շրջապատող աշխարհը խավարից վերածվում է գեղեցիկի։

Դուք նպատակներին հասնելու համար վճռականություն եք ձեռք բերում

Երկնքին նայելով՝ դուք կրկին հույս և վճռականություն եք ձեռք բերում նպատակներին հանելու համար։ Հնարավոր է, որ դա կապված է հիացմունքի հետ, որը դուք ունենում եք։ Դա մոտիվացնում է ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել