Փառքը և հայտնի լինելն ունեն իրենց հակառակ կողմը, որը ոչ բոլոր հայտնիներն են սիրում․ չէ՞ որ դա իրենց անձնական կյանքի հանդեպ մեծ ուշադրություն է։ Որոշ աստղեր հաճախ են հրապարակում սիրելիների հետ իրենց անձնական լուսանկարները և իրենց հարաբերությունների մասին պատմում են հարցազրույցների ժամանակ, իսկ ոմանք էլ փորձում են հնարավորինս գաղտնի պահել իրենց անձնական կյանքը։

Ջուդ Լոու և Ֆիլիպա Կոեն

Հայտնի սրտակեր Ջուդ Լոուն համեմատաբար վերջերս ամուսնացել է այն աղջկա հետ, ում հետ հանդիպել է շուրջ 4 տարի։ Այդ երջանիկը Ֆիլիպա Կոենն է։ Աղջիկը հոգեբանության ոլորտում դոկտորական աստիճան ունի և բիզնես-հոգեբանության վերաբերյալ խորհրդակցություններ է իրականացնում, ինչպես նաև փորձում է խուսափել հանրային լինելուց։ Այս զույգին երբեք չեք հանդիպի կարմիր գորգերի վրա, սակայն փոխարենը նրանք իրենց չեն զրկում այնպիսի պարզ հաճույքներից, ինչպիսիք են ճանապարհորդությունները, արշավները և այլն։

Վանեսա Պարադի և Սամյուել Բենշետրի

Դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին առաջին անգամ ամուսնացել է 2018 թվականին։ Այո՛, այո՛, առաջին անգամ, որովհետև Ջոնի Դեպի հետ իրենց հարաբերությունները նրանք այդպես էլ չպաշտոնականացրին։ Ռեժիսոր, գրող, դերասան և սցենարիստ Սամյուել Բենշետրի հետ Պարադին ծանոթացել է 2016 թվականին «Շունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հանրության մեջ, սակայն նախընտրում է չմեկնաբանել իրենց հարաբերությունները։

Մարգո Ռոբի և Թոմ Ակերլի

Մարգոն իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է «Ֆրանսիական սյուիտա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Թոմն այդ նախագծում աշխատում էր որպես ռեժիսորի օգնական։ Չնայած շշուկներին և պապարացիների լուսանկարներին՝ զույգը ոչ մի կերպ չէր մեկնաբանում իրենց հարաբերությունները։ Այդ լռությունը շարունակվեց մինչև 2016 թվականը, երբ կայացավ նրանց հարսանիքը։ Դերասանուհին ուղղակի ակնարկել էր, որ իրոք ամուսնացել է, իսկ մնացած մանրամասնությունների մասին նախընտրել էր լռել։

Էդրիեն Ռոուդին և Լարա Լիետո

Բրոուդին ռուս մոդել Լարա Լիտոյի հետ հանդիպում է 2012 թվականից։ Նրանք միմյանց հետ ծանոթացել են Կաննի կինոփառատոնի ժամանակ և մինչև այսօր չեն բաժանվել։ Աղջիկը ծնվել և մեծացել է Մոսկվայում, սակայն երկար ժամանակ ապրել է Մոնակոյում, որտեղ մոդել է աշխատել։ Իր վառ արտաքինի համար Լարիսան պարտական է իր բազմազգ արմատներին. նա կիսով չափ օսեթինուհի է և կիսով չափ էլ՝ մոլդովուհի։ Զույգն իրենց հարաբերությունները չի հանրայնացնում և լուսանկարներ չի անում։ Նրանք շատ հազվադեպ են մասնակցում մասսայական միջոցառումների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել