Հյուսիսատլանտյան դաշինքն այն կարեւորագույն կառույցն է, որի վրա հենվում են Եվրամիության (ԵՄ) անվտանգությունն ու պաշտպանությունը: Հուլիսի 25-ին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է TASS-ը:

Արտաքին և ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել է Եվրամիության համար կարեևորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման և բերեկեցության հետ մեկտեղ:

«Ճիշտ է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:

«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է խաղա գլխավոր դերը, ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր և կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով»,- նշել է ֆոն դեր Լյայենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել