Armenpress.am-ը գրում է.

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդի նիստի ժամանակ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները» թեմայի քննարկման ժամանակ ՀՀ կառավարությանն առաջարկեց որոշ ժամանակով դադարեցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդի անդամներից մի քանիսը հակադարձեցին և առաջարկեցին կասեցնել այն:

Հարցը դրվեց քննարկման և միաձայն որոշում կայացվեց հարցը կրկին դնել քննարկման: Հովհաննես Հովհաննիսյանը իր զեկույցի ժամանակ ներկայացրեց կոնվենցիայի նպատակները, կառուցվածքը, որը հիմնված է «չորս P-երի» վրա` կանխարգելում (Prevention), պաշտպանություն(Protection) և զոհերի աջակցություն, հանցագործների հետապնդում (Prosecution) և ինտեգրված քաղաքականություն (Policies):

«Հիմնական բանավեճն այս կոնվենցիայի շուրջ առաջացել է 3-րդ հոդվածում առկա սահմանումներից մեկի պատճառով: Ընտանեկան բռնությունը սահմանված է հետևյալ կերպ` ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։ Խնդիրն առաջացրել է այս նախադասության«զուգընկեր» բառը, որը պետք է տարասեռ լինի, որպեսզի պարզ լինի»,- նշեց Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել