Անգլիայի Սասեքսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ասպարտամ արհեստական քաղցրացուցիչը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ մարդու առողջության համար: Հետազոտողները պարզել են, որ սննդամթերքի անվտանգության գծով Եվրոպական վարչությունն (EFSA) անտեսել է հավելումի վնասակարությունը մատնանշող ուսումնասիրությունների արդյունքները: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում:

Փորձագետները ցույց են տվել, որ EFSA-ն, որը 2013-ին հայտարարել է ասպարտամի անվտանգության մասին, անտեսել է 73 հետազոտությունների արդյունքները, որտեղ նշվել են քաղցրացուցիչի օգտագործման բացասական հետևանքներն առողջության վրա, իսկ 84 գիտական աշխատանքները, որոնց արդյունքները ցույց են տվել ակնհայտ վնասի բացակայությունը, ներկայացվել են որպես անվերապահորեն հուսալի: Ընդ որում՝ 73 հետազոտություններից շատերն ավելի հուսալի են, քան ասպարտամի անվնաս լինելը հաստատողները:

Դեռևս 1974 թ.-ից գիտնականները զգուշացրել են հազարավոր տարբեր մթերքների բաղադրության մեջ մտնող ասպարտամի օգտագործման դեպքում գլխուղեղի վնասվածքի, լյարդի և թոքերի քաղցկեղի, նեյրոէնդոկրինային խանգարումների զարգացման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել