Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է աֆրիկուհու կերպարով: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ վերջին տարիներին շատ տարված էր աֆրիկյան երաժշտական մշակույթով, արդյունքում սկսել է մանրամասն ուսումնասիրել հարավաֆրիկյան կանանց նիստուկացը, հագուկապը:

«Ֆոտոշարքն իրականացնելիս ինձ օգնեց ոճաբան Արմեն Երիցյանը: Նա քաջատեղյակ է տարբեր ազգերի մշակույթներին, դրանց նշանակությանն ու, ըստ իս, իր տեսակով Հայաստանի ամենակրեատիվ դեմքերից մեկն է: Լուսանկարիչն Արտաշես Մարտիրոսյանն է: Առաջին անգամ էի աշխատում այս թիմի հետ և շատ հաճելի էր»,- ասաց երգչուհին:

Կերպարային տեսանկյունից Գաբին միշտ աչքի ընկել իր համարձակ հագուկապով, իսկ երգարվեստի առումով առավել հայտնի են նրա՝ ազգային երգերի cover-ները։ Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք կերպարային հակասություն չի նկատում․ «Կերպարային հակասություն չի կարող չառաջանալ, որովհետև այս տարիների ընթացքում տարբեր կերպարներով եմ հանդես եկել, սակայն ես շատ հստակ տարբերակում եմ, թե ինչ է պետք կրել հայկական երգեր երգելիս: Իմ համերգային հագուստները պատրաստում էին ոճաբանները՝ էթնիկ հայկական ոճում, իսկ կյանքում ես բացարձակ տարբեր եմ՝ հիփփի և ազատ ոճ նախընտրող մարդ»:

Բաց հագուստներով ներկայանալիս երգչուհին ունի իր չափը, այն է՝ չհատել վուլգարության սահմանը․ «Ես մարդու բաց մարմնին այլ կերպ եմ վերաբերում: Դա ինձ համար արվեստ է: Չեմ սիրում փնթիություն, վուլգարություն, սահմանն ինձ համար այդտեղ է»:

Վերջին տարիներին Գաբին բավականին հաճախ է շրջագայում համերգային ծրագրերով, թեև նոր տեսահոլովակներ այդքան հաճախ չի ներկայացնում: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարողանում այդքան համերգներ ունենալ, հատկապես, սփյուռքում, եթե նորություններ հաճախ չի ներկայացնում։

«Համերգային ձևաչափը հաղթեց․ առաջարկների քանակն այնքան շատ էր, որ այլ գործունեության համար պարզապես ժամանակ չէր մնում: Տեսահոլովակ նկարահանում եմ, երբ Հայաստանում եմ լինում: Ես այն եզակի երգչուհիներից եմ, որն ուռճացված չի ներկայացնում իր երաժշտական գործունեությունը: Վերջին 3 տարվա ընթացքում, փաստացի, համերգներով ամենաշատ ճանապարհորդած հայ երգչուհիներից մեկն եմ, բայց փորձում եմ համեստ ներկայացնել դա»,- ընդգծեց Գաբին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել