Ռուսաստանցի թոշակառուների մեծ մասը նախընտրում է ներքին ուղևորությունները: Այս մասին ասվում է ավիատոմսերի որոնման Aviasales ծառայության մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են անցած տարվա ընթացքում 65-ից բարձր տարիքի տարեց զբոսաշրջիկների շրջանում չվերթների ամրագրումը: Պարզվել է, որ ամենապահանջված ուղղությունը Մոսկվան է. այստեղ է ուղևորվում այս խմբի զբոսաշրջիկների 27% տոկոսը:

Սանկտ Պետերբուրգը երկրորդ տեղում է (7 %), Սիմֆերոպոլը՝ երրորդ (6 %), իսկ չորրորդ տեղում Միներալնիե Վոդին է (2.5 %): Լավագույն հնգյակը եզրափակում է Սոչի առողջարանային քաղաքը (2.3 %):

Պահանջարկված ուղղությունների առաջին տասնյակում միայն երկու օտարերկրյա քաղաքներ են ընդգրկված՝ Թել-Ավիվը և Երևանը: Այստեղ են թռչում թոշակառու ճանապարհորդների, համապատասխանաբար, 2.3 և 1.6 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել