Shantnews.am-ը գրում է.

Հանրային խորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկում են Սևանա լճի էկոլոգիական վիճակը: Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էգար Փիրումյանն ասել է, որ Սևանում թերմոկլիմեն հետազոտություններ կատարվել են դեռ 70-ականն թվականներին և այժմ էլ շարունակվում են: Հենց այդ հետազություններ են պատճառ հանդիսացել, որ մակարդակը բարձրացվի 7 մետրով, որպեսզի շերտավորումն ապահովվի:

«Նախարարությունն իրականացնում է Սևանի ջրի մոնիթորինգ, այդ թվում ոչ միայն մակերևութային, այլ խորքային մոնիթորինգ է իրականացնում: Վերջին տվյալները բավականին հուսադրող են այն առումով, որ 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն, դա նշանակում է, որ ծաղկման գործընթացն ավարտված է»,- այս մասին ասել է Էդգար Փիրումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել