Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրված Բորիս Ջոնսոնի սիրուհին՝ Քերի Սայմոնդսը, նրան սպասել է Downing Street-ի նստավայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

31-ամյա Սայմոնդսը 55-ամյա Ջոնսոնին չի ուղեկցել Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II թագուհու ընդունելությանը, քանի որ Սայմոնդսը և Ջոնսոնը ամուսնացած չեն:

Սայմոնդսը գունագեղ պրինտով վարդագույն զգեստ է կրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը հարցաքնել է Բորիս Ջոնսոնին ընկերուհու աղաղակներից հետո: Ինչպես նշվել է, Սայմոնդսը և Ջոնսոնը վիճաբանել են դժվարին օրվա և թափված գինու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել