Shantnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր առաջին անգամ հանդիպել է խորհրդարանի անդամների հետ: Independent պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետը հայտարարել է, որ իրենց նպատակն է Եվրամիության կազմից մինչև հոկտեմբերի 31-ը դուրս գալը:

Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կդառնա աշխարհի լավագույն վայրը և կլինի նոր առևտրային գործարքների կենտրոնում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնը ստանձնել է երեկ: Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից պետք է դուրս գար մարտի 29-ին, սակայն Համայնքների պալատը 3 անգամ մերժել էր արդեն նախկին վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած համաձայնագիրը, ինչն էլ վերջինիս հրաժարականի պատճառն էր դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել