Armenpress.am-ը գրում է.

Փոքր հեռահարության հրթիռը, որը հուլիսի 25-ին փորձարկել Է ԿԺԴՀ-ն, կարող Է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է երկու հրթիռներից մեկին, որն արձակումից հետո հաղթահարել Է շուրջ 690 կիլոմետր:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ. երկուսն Էլ ընկել են Ճապոնական ծովը:

Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունում կարծում են, որ հրթիռներից մեկը թռել Է շուրջ 690 կիլոմետր, իսկ մյուսը՝ 430 կիլոմետր: Հարավկորեացի զինվորականները չեն բացառում, որ փորձարկված հրթիռներց մեկը կարող Է լինել Փհենյանի նոր մշակումը: ԿԺԴՀ-ի արձակած հրթիռներից ոչ մեկը չի հասել Ճապոնական ծովում Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտի:

Վարչապետ Սինձո Աբեի խոսքով՝ այս նոր արձակումը երկրի ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք չի հարուցել, սակայն խոստացել Է, որ Ճապոնիայի իշխանություններն այդ հարցի շուրջը սերտ շփում կպահպանեն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել