Armenpress.am-գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքն այն կարեւորագույն կառույցն Է, որի վրա հենվում Է Եվրամիության (ԵՄ) անվտանգությունն ու պաշտպանությունը: Հուլիսի 25-ին այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտաքին եւ ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել Է Եվրամիության համար կարեւորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման եւ բերեկեցության հետ մեկտեղ:

«Ճիշտ Է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ Էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն Է»,- ասել Է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:

«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք Է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր եւ կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով»,- նշել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել