Factor.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տվեց «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված պատգամավորի անձնական տվյալներից:

Պատգամավորի ընտանիքը զբաղվում է թղթե բաժակների և ափսեների արտադրությամբ: «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն գործում է 2015 թվականից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նիստի ընթացքում ասաց, որ այս ընկերությունը ցանկանում է հիմնել 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայում ընկերությունն ունի 31 աշխատատեղ:

Անդրադառնալով պատգամավոր Արտաշես Պետրոսյանի խորհրդարանական գործունեությանը՝ նշենք, որ նա ակտիվությամբ աչքի չի ընկել: Պետրոսյանն իր հարցազրույցներում չի հերքել, որ «Արտ Գլոբալ» ընկերությունն իր ընտանիքին է պատկանում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել