168.am-ը գրում է.

Այսօր ՀՀ կառավարությունը նիստում մաքսային արտոնություն տվեց 4 ընկերությունների: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցեց, որ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆԱԻՐԻԱՆ», «ՈՍԿԵ ԿԱՐ», «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» և «ԻՆ-ՎԻ» ընկերությունների կողմից ներկայացված հայտերըը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագծերը:

«ՆԱԻՐԻԱՆ»-ն ընդլայնում է կոսմետիկ միջոցների արտադրությունը և ներմուծում է սարքավորումներ, «ՈՍԿԵ ԿԱՐ»-ը զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ, «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» ընկերությունը՝ ստվարաթղթե բաակների, ափսեների արտադրությամբ, «ԻՆ-ՎԻ»-ն զբաղվում է մալուխների և հաղորդալարերի արտադրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել