Ահա այն 10 զբոսաշրջային ուղղությունները, որոնք դեռևս կարող եք այցելել՝ քիչ գումար ծախսելով:
Կամբոջա
Կամբոջան, լինելով աշխարհում հնագույն պետություններից մեկը, դարձել է տուրիստական գլխավոր ուղղություններից մեկը՝ առաջին հերթին՝ շնորհիվ իր Անգկորի տաճարի, որը հեռու չի գտնվում Սիեմ Ռեպայից: Կամբոջան գրավում է զբոսաշրջիկներին իր հնագույն մշակութային ժառանգությամբ, վայրիությամբ ու բնության գեղեցկությամբ:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $40:
Չեռնոգորիա
Չեռնոգորիայում պահպանվել են բազմաթիվ պատմական ու մշակութային հուշարձաններ, որոնց մեծ մասը, չնայած մեծաթիվ պատերազմներին, հասել է մեր օրեր հրաշալի վիճակում: Միջնադարյան հարյուրավոր վանքեր ու հնագույն քաղաքներ, Բալկանների հարավում գտնվող յուրօրինակ բնության համալիրներ, բարեսիրտ ու ընկերասեր ժողովուրդ. հենց սրանք են այս երկրի առանձնահատկությունները:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $60:
Նիկարագուա
Հսկայական հրաբուխներ, վտիտ լճեր, լեռնային լանդշաֆտներ և արևադարձային լայնատարած անտառներ. ահա Նիկարագուայի գլխավոր տեսարժան վայրերը: Երկրի բնությունը չափազանց գեղեցիկ է. լեռներն ու անտառները զբոսաշրջիկներին առաջարկում են քաղաքակրթության ազդեցությանը դեռևս չենթարկված բնության բազմաթիվ տեսարժան վայրեր այցելել:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $40:
Բելառուս
Այս երկիրը լի է պատմական, տարբեր ազգերի ու ժամանակաշրջանների մշակութային հուշարձաններով, ներառյալ՝ խորհրդային ճարտարապետության ժառանգությունները: Հատուկ գեղեցկություն այս երկրին տալիս է յուրահատուկ բնությունը:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $45:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն
ՀԱՀ-ը Աֆրիկայի ամենագեղեցիկ երկրներից մեկն է: Հնագույն աֆրիկյան մշակույթների համադրություն և եվրոպացի վերաբնակների ռացիոնալիզմ, հարուստ բնություն, որտեղ պինգվիններն ապրում են անտիլոպների ու կոկորդիլոսների հարևանությամբ, երկու օվկիանոսների հանդիպման վայր. ահա թե ինչ է ներառում ՀԱՀ-ը:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $45։
Շրի Լանկա
Շրի Լանկան ևս հին պետություն է: Այս զարմանալի կղզում գտնվում են պատմական շատ արժեքներ, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ինչպես նաև բազմաթիվ վայրեր, որոնք կապված են Բուդդայի անվան հետ: Հարյուրավոր կիլոմետրեր երկարություն ունեցող լողափերն ու ստորջրյա յուրօրինակ աշխարհը Շրի Լանկան դարձնում են տուրիստական գլխավոր կենտրոններից մեկը:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $40:
Հունգարիա
Երկրի գրեթե ողջ տարածքը լի է համաշխարհային ճանաչում ունեցող պատմական, մշակութային ու բնության հուշարձաններով: Պատմության մեծ իրադարձությունների մասին պատմում են հունգարական քաղաքների անկրկնելի ճարտարապետական ոճն ու թանգարանները: Հռոմեական կայսրության ժամանակների հուշարձանները գտնվում են թուրքական իշխանության ժամանակաշրջանի կառույցների հարևանությամբ, հռոմեական Լոբոնյե, Պանոհալմե և Յակե տաճարները՝ միջնադարյան Էգերա, Շյուեգե և Շիկլոշե ամրոցների:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $45:
Եթովպիա
Եթովպիան հնագույն պետություն է ոչ միայն Աֆրիկայում, այլ մերձարևելյան տարածաշրջանում: Այսօր Եթովպիան հրաշալի վայր է էկոլոգիական տուրիզմի համար: Գեղեցիկ աֆրիկյան սավաննաները և ձյունոտ լեռները հիացնում են այցելուներին, իսկ գները մշտապես մատչելի են:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $30:
Լեհաստան
Երկիր, որը հրապուրում է իր հարուստ պատմությամբ, մշակութային ձեռքբերումներով, գեղատեսիլ բնության տեսարաններով և, որ ամենակարևորն է, բնակիչների հյուրընկալությամբ ու բարեսրտությամբ: Արևելյան Եվրոպայի այս խոշոր պետությունը մշակութային հուշարձանների իրական գանձարան է: Թանգարաններ, ցուցադրություններ ու պատկերասրահներ, թատրոններ ու համերգային սրահներ, երաժշտության, կինոֆիլմերի միջազգային փառատոներ. այստեղ կա ամեն ինչ:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $40:
Ալբանիա
Ալբանիայի բնությունը հարուստ է ժայռերով ու լեռներով, խիտ անտառներով, միջերկրածովյան արևով ու Ադրիատիկի լազուր ջրերով պատված լողափերով: Ալբանական ճարտարապետությունը բազմաթիվ կրոնների, ոճերի ու մշակույթների համադրություն է:
Մեկ օր անցկացնելու համար նախատեսվող միջին գումարը կազմում է $45: