168.am-ը գրում է.

Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետեւում է Եվրամիության հանձնարարականներին եւ մինչեւ տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում է, որ այս սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որոնք կապված են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ:

Հուլիսի 15-ին ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզոության պատճառով: ԵՄ-ի խորհուրդը որոշել է դադարեցնել բանակցություններն Օդային տարածության մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջը, չեղյալ հայտարարել Ասոցիացիայի խորհրդի անցկացումը եւ 2020 թվականին կրճատել ֆինանսական օգնությունն Անկային: Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով երկխոսությունը նույնպես դադարեցվել է:

Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել