ԱՄՆ-ի և Հոլանդիայի միջազգային գիտնականների խումբը հանգել է այն եզրակացման, որ կլիմայի փոփոխությունը նպաստում է վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը, ինչը պայմանավորված է հակաբորբոքային դիմացկուն Candida auris բորբոսով: Այս մասին հաղորդում է Science Alert-ը:

Գիտնականների խոսքով՝ կաթնասունները, ներառյալ՝ մարդիկ, ունեն զարգացած իմունային համակարգ, ավելին՝ շատ սնկեր չեն կարող զարգանալ մարդու մարմնի ջերմաստիճանում: Սակայն գլոբալ տաքացումը հանգեցնում է նրան, որ Candida auris-ը հարմարվում և հաջողությամբ վերարտադրվում է 37 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Տասը տարի առաջ հայտնաբերված դեղորայքի դեմ կայուն սնկի հայտնաբերումից հետո հիվանդությունը գրանցվել է 30 երկրներում: Սունկը կարող է առաջացնել արյան անբավարարություն, սրտի կամ ուղեղի գործառույթի խանգարում և հանգեցնում է հիվանդների 30-60 տոկոսի մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել