168.am-ը գրում է.

Ըստ «Հրապարակ» թերթի՝ ԱՍՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս զանգահարել է ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարել արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։

«Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա»,- գրել էր թերթը։

Ըստ թերթի՝ պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքայելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը։ Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական և դրան հարող թևը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան։

Լուրը հաստատելու համար 168.am-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

 Լիլիթ Մակունցը զանգահարե՞լ է ձեզ: Լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը.  

– Դա չի համապատասխանում իրականությանը:

– Նշվում էր, որ կոնվենցիան վավերացնելու շահագրգիռ կողմերից մեկն էլ Դուք եք:  

– Ինչո՞վ եմ շահագրգիռ:

Ես կարծում եմ, որ կոնվենցիայի շահագրգիռ կողմն իմ անձնական դիրքորոշումն է,   Հայաստանի Հանրապետության հանրությունն է, որը պետք է  ունենա բռնությունից զերծ հարաբերություններ:

– Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը չի՞ վկայում, որ նույն հանրությունը  դեմ է դրան:

– Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը վկայում է ստորագրահավաքը սկսող դերակատարների ծագումնաբանության մասին:

– Արդեն հազարավոր մարդիկ են ստորագրել. բոլորը նույն ծագումնաբանությո՞ւնն ունեն, նաև Ձեր խմբակցությունից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է միացել այդ ստորագրահավաքին:

– Մենք դեռևս խմբակցության մեջ միասնական դիրքորոշում չունենք, որովհետև կոնվենցիան նեքաղաքական օրակարգում դեռևս չկա՝ ԱԺ չի եկել, հետևաբար՝ յուրաքանչյուրս ազատ ենք մեր դիրքորոշումը հայտնելու, և ես իմ դիրքորոշումն եմ հայտնում և խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն կարծիք կազմելու կոնվենցիայի մասին, անպայման ընթերցեն տեքստը և չտրվեն մանիպուլյացիաների, որոնք իրենց ներքաշում են գործընթացների մեջ, որոնց հեղինակների մղումների շուրջ ես լուրջ կասկածներ ունեմ:

– Մանիպուլյացիայի զոհ է դարձել նաև Ձեր խմբակցության անդա՞մը՝ ըստ Ձեզ:

– Պայմանավորվեցինք, եթե  հարցազրույց ենք անում, Դուք ինձ հարցերը գրավոր ուղղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել