Գործնականում կիրառելով մի քանի սկզբունքներ, որոնք հիմնված են բուդդիզմի փիլիսոփայության վրա, դուք կդադարեք խուսափել փորձություններից, որոնք ձեր առջև է բերում կյանքը։ Դուք տեղի ունեցածից անհրաժեշտ դասեր կքաղեք։ Որպես արդյունք՝ կկարողանաք ապրել լիարժեք կյանքով։

Դուք ցանկանո՞ւմ եք ձեր կյանքում փոփոխություններ մտցնել, հատկապես, եթե դրանք առնչվում են իրերի հանդեպ ձեր վերաբերմունքին, իրավիճակներին և մարդկանց։ Այդ դեպքում...

Գիտելիք և խորաթափանցություն

Մենք ապրում ենք տեխնոլոգիաների և ինֆորմացիայի դարաշրջանում։ Այլ կերպ ասած՝ այսօր մեզ հասանելի են բոլոր գիտելիքները, որոնք կուտակվել են մարդկության կողմից։ Սակայն այս առավելութունից պետք է զգուշորեն օգտվել։

Բուդդան խորհուրդ էր տալիս գիտելիքների բանկը համալրել այնքան, որքան դա հնարավոր է՝ միևնույն ժամանակ չմոռանալով քննադատական մտածելակերպի մասին։

 «Մի հավատացեք ոչ մի բանի՝ անկախ նրանից, թե ով է դա ասել, անգամ եթե ես եմ ասել, եթե դա համաձայնեցված չէ սեփական դատողության և առողջ մտածելակերպի հետ». Բուդդա։

Դիմակայութուն և փոխարինում

Ցանկացած խոչընդոտ, որին մենք բախվում ենք կյանքի ընթացքում, այսպես թե այնպես ստուգում է մեր ամրությունը։ Փոփոխությունները շատ դժվար են տրվում։ Եթե ձեզ համար դժվար է պահպանել ուշադրութունը և ղեկավարել կյանքը, ապա փորձեք անել հետևյալը. ձեռք բերեք նոր սովորություն։ Օրինակ՝ դուք կարող եք կանոնավոր մարզումներ սկսել մարզասրահում կամ փոխել սննդակարգը։

Ձեր մոտ կարող է նախկին սովորություններին վերադառնալու ցանկություն առաջանալ։ Կենտրոնացեք այն բանի վրա, որ դուք պետք է հինը փոխեք նոր, ավելի օգտակար որևէ բանով։

Միշտ ձգտեք որևէ լավ բանի միջոցով հաղթանակ տանել որևէ վատ բանի հանդեպ։

 «Ինքդ քո հանդեպ տարած հաղթանակն ավելի կարևոր է, քան շրջապատի հանդեպ հաղթած ճակատամարտը». Բուդդա։

Սպառում

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե օրվա ընթացքում որ իրերից եք օգտվում, քանի որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե մենք շատ կամ քիչ սպառենք, ապա կարող ենք մեզ տրամադրել որևէ հստակ արդյունքի սպասումներին։

Օրինակ՝ դուք ձեզ կարող եք դժբախտ զգալ այնքան ժամանակ, մինչև որ չգնեք նոր iPhone։ Այն գնելուց անմիջապես հետո դուք չեք զգում երկար սպասված երջանկությունը, իրականում այդ հաճույքը շատ կարճաժամկետ է։

Սովորեք գիտակցել սեփական սպառողական սովորությունները։ Դա կօգնի, որ ֆիզիկական, զգայական կամ հոգեկան ցավեր զգալու պահերին առաջ շարժվեք։

 «Դուք միայն այն եք կորցնում, ինչից կառչում եք». Բուդդա։

Մեկուսացում

Ոչ միշտ է հնարավոր խուսափել այնպիսի մարդկանց հետ շփումից, ովքեր լեցուն են բացասական լիցքերով։ Այսպիսի մարդիկ կարող են զրկել ձեզ ուրախությունից և դառնալ ձեր անվստահության պատճառ։ Այսպիսի իրավիճակներում հիշեք հետևյալ բառերը.

 «Վիճաբանության ժամանակ, երբ դուք տրվում եք զայրույթին, դուք դադարում եք պայքարել ճշմարտության համար, դուք պայքարում եք ինքներդ ձեր դեմ». Բուդդա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել