1972 թ.-ին արտադրված Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները Sotheby’s աճուրդի տանը վաճառվել են 437 500 դոլարով: Սա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աճուրդի տան հայտարարությանը:

Moon Shoe սպորտային կոշիկները ստեղծվել են Nike-ի համահիմնադիր Բիլ Բաուերմանի կողմից՝ 1972 թ.-ի ամառային օլիմպիական խաղերին (Մյունխեն) մասնակցող վազորդների համար: Այդ սպորտային կոշիկներից ստեղծվել է ընդամենը 12 զույգ:

Սպորտային կոշիկների նախնական գինը եղել է 160 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել