Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանական Minval.az-ը հայտնում է, որ Գերմանիայում Ադրբեջանից ներգաղթյալները գնալով ավելի հաճախ են ինքնասպանության դիմում արտաքսման  սպառնալիքի պատճառով:

Այսպես` Գերմանիայում գործող ինտեգրման «Leqat»   կենտրոնի ղեկավարի խոսքով` վերջին 10 օրերի ընթացքում  ադրբեջանցի ներգաղթյալները փորձել են ինքնասպանություն գործել, քանի որ իրենց` երկրից արտաքսման մասին որոշում է կայացվել:

Իսկ այսօր  Գերմանիայում բնակվող լրագրող Մովսում Հաջիևը ֆեյսբուքյան իր էջում  տեսանյութ է  հրապարակել, որում երևում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն ակցիա են իրականացրել. նրանք չեն ցանկանում լքել Գերմանիան և վերադառնալ հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել