Tert.am Life-ը գրում է.

«Մոր խոստումը» հեռուստասերիալում Ռաֆի դերակատարմամբ ներկայացող Արմեն Հակոբյանին շատերը, գուցե, փոքր են պատկերացնում՝ պայմանավորված 18-ամյա հերոսի մարմնավորելու հանգամանքով և հազիվ թե պատկերացնեն, որ նա ամուսնացած է և պատրաստվում է հայրիկ դառնալ:

22-ամյա երիտասարդը կյանքի կարևորագույն իրադարձության մանրամասները վստահել է Tert.am Life-ին՝ տրամադրելով նաև իր և կնոջ նոր ֆոտոշարքն ու հարսանեկան լուսանկարները:

Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց

Արմենն ու Անին հասակակիցներ են, երկուսն էլ զբաղվում են պրոֆեսիոնալ պարով: Նրանք սովորել են Թատերական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա բաժնում, համակուրսեցիներ են եղել: Առաջին կուրսի վերջում սկսել են ընկերություն անել, իսկ ուսումն ավարտելուց ամիսներ անց՝ 2018-ի հոկտեմբերի 7-ին, ամուսնացել են:

«Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց դեպի ավելի լավը թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իմ ու Անիի հարաբերություններն էլ են փոխվել․մանր հարցերը, որոնք ընկերություն անելու փուլում կարող էին խնդիր դառնալ, հիմա չկան: Ամեն ինչ ավելի լուրջ է դարձել»,- ասաց նա:

Զույգն առանձին է ապրում իր բնակարանում: Արմենը գտել է ծնողների հետ, բայց և առանձին ապրելու տարբերակի ոսկե միջինը․ «Մենք ու ծնողներս  դեմ-դիմացի հարևաններ ենք: Մեզ մի պատ է բաժանում: Ընտրել ենք միասին և առանձին ապրելու ոսկե միջինը»:

Երիտասարդ տարիքում ընտանիք կազմելն ու հայրիկ դառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ մտավախություններ չունի՞ այս թեմայով․ «Ոչ, որովհետև ծնողներս իմ կողքին են, ամեն հարցով ինձ օգնում են: Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում ամուսնանալուն՝ ես կարող եմ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել և, օրինակ, գիշերը տուն չգալ: Կնոջս հետ որևէ խնդիր չենք ունենում, որովհետև նա գիտակցում է, որ ես դեռ ջահել եմ, պետք է ջահելություն էլ անեմ, վայելեմ երիտասարդությունս»:

Դիտարկմանը, որ իր կինն էլ է երիտասարդ, չի՞ սրտնեղում այս հարցով, նա արձագանքեց․ «Ընդհանրապես խնդիրներ չեն լինում: Ես հարազատ քույր ունեմ, որն ինձնից 1 տարի է մեծ: Կինս ընդհանրապես չի նեղվում, որովհետև իրենք շատ մտերիմ են, կարող է ինձ էլ չասի, բայց, երևի, նույնիսկ ուրախանում է, որ ես տանը չեմ լինում, քրոջս հետ ինչ ուզում, անում են:)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել