Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էվոլյուցիան կարող է պատճառը լինել, թե ինչու է մարդը հակված սրտի կաթվածների:

Մեր մոլորակի վրա յուրաքանչյուր երրորդ մարդու մահը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, որոնք իրենց հերթին հաճախ ի հայտ են գալիս աթերոսկլերոզի՝ անոթների պաթոլոգիկ ճարպային խցանման պատճառով: Այն շատ տարածված է մարդկանց շրջանում, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի, մյուս կաթնասունների մոտ դա չափազանց հազվադեպ է հանդիպում: Իսկ այժմ գիտնականները վերջապես պարզել են, թե ինչի հետ է դա կապված:

Մարդկանց սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրություն են, տարիքը, հիպերտոնիան, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ծխելը և խոլեստերինի բարձր մակարդակը: Այնուամենայնիվ, սրտանոթային հիվանդությունների 15%-ն առաջանում է աթերոսկլերոզի հետևանքով, առանց ռիսկի որևէ գործոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել