Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հավանաբար հոգնել է օրենսդիրի ծանր աշխատանքից եւ որոշել է տուրագենտի գործ անել՝ գովազդել Սեւանը եւ կանչել՝ «Արի Սեւան»։ Նա տեսահոլովակներ է ձայնագրել-տեսագրել՝ անգամ անձնական օրինակ է ցույց տվել՝ Սեւանում, մի խումբ տկլոր ջահելների հետ, լողանալով։ 

Զբոսաշրջիկներ հրավիրելն, իհարկե, ազգօգուտ աշխատանք է, բայց մենք՝ հարկատուներս նրան գործուղել ենք խորհրդարան, մանդատ ենք տվել, բարձր աշխատավարձ ենք նշանակել, որ օրենսդրական եւ քաղաքական գործունեությամբ զբաղվի։ Եթե տուրագենտի գործը նրան առավել հոգեհարազատ է, թող վայր դնի մանդատն ու գնա Սեւանի ափին տուրիստներ ընդունի, Սեւան գովազդի։

Մանավանդ այս 8 ամսվա գործունեությունից արդեն ակնհայտ է, որ երիտասարդն անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում, մամուլի հետ յոլա չի գնում` կոչ է անում փակել իրեն քննադատող լրատվամիջոցները, նաեւ վառ, գունեղ կյանքի նկատմամբ սեր ունի՝ ռեստորաններ, թանկ մեքենաներ, աղջիկներ, լողափ եւ այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել