Aysor.am-ը գրում է.

«Դուշանբե+»-ը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները հետ բերելու փորձ է: Հայաստանի իշխանությունները, ելնելով վերջին տարվա փորձից, շտկումներ են մտցնում իրենց քաղաքականության մեջ՝ վերջապես բովանդակությունն անվանումներից առաջ դնելով, և դա ողջունելի է: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով «Դուշանբե+»-ի շուրջ զրույցները, որոնց անդրադարձ կատարեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Օրբելի» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

««Դուշանբե+» ասելով, ինչպես պարզ է դառնում Զոհրաբ Մնացականյանի, իսկ երեկ նաև Աննա Նաղդալյանի խոսքից, հասկանում են հրադադար ամրապնդման միջոցառումների փաթեթ, որը ներառում է նաև հետաքննության մեխանիզմների ներդրում: Այսինքն, Դուշանբե + Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Ժնև: Ի սկզբանե, Հայաստանի նոր իշխանություններն իրենց համար առաջնահերթություն էին սահմանել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր կետից սկսելը, այդ նույն տրամաբանությամբ էլ խուսափում էին 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների վրա հղվելուց, դրանց իրագործում պահանջելուց: Ձեռք բերվեցին Դուշանբեի պայմանավորվածությունները և պատրանք ստեղծվեց, որ դրանք բավարար են հրադադարը պահպանելու համար», - նշել է Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել