Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը խոստացավ փաստերի առկայության դեպքում անձամբ ձեռնաշղթա հագցնել ոստիկանության այն ծառայողներին, ովքեր անօրինական վարորդական վկայականներ կտրամադրեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օսիպյանն ասաց հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես փաստ չունեմ, բայց ես մեր հայրենիքի սրտացավ բնակիչներից մեկն եմ եղել, և լսել եմ տարբեր խոսակցությունների ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք են բերվում այլ ճանապարհներով, և մարդ, չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ և ղեկին է: Եթե ունեք փաստ, ներկայացրեք, ձեռնաշղթաներն անձամբ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ կփակեմ խցի դուռը նրանց վրա»,- ասաց Օսիպյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել