Tert.am-ը գրում է.

Մոսկվան երբեք չի ցանկացել իր հարաբերությունները վատթարացնել Թբիլիսիի հետ, Ռուսաստանում ոչ մի բացասական վերաբերմունք չկա վրաց ժողովրդի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լատինամերիկյան ԶԼՄ-ներին և RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք երբեք չենք ձգտել մեր հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ: Հենց վրացական ղեկավարությունն էր, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք խզեց դիվանագիտական հարաբերությունները և ամեն կերպ փորձում էր սահմանափակել մեր տնտեսական փոխգործակցությունը...Վրաստանում նյութական բարիքներ արտադրող ցանկացած ոք կհիշի, թե որքան սերտ են եղել մեր առևտրային և ներդրումային կապերը: Այժմ առևտուրը վերականգնվել է: Չեմ կարծում, թե որևէ մեկը դժգոհ է այդ առիթով»,- հայտնել է Լավրովը:

«Մենք բացասական և կողմնակալ վերաբերմունք չենք տածում վրաց ժողովրդի հանդեպ, ընդհակառակը՝ մենք դարեր շարունակ միասին ենք ապրել և ակնածանքով ենք վերաբերվում միմյանց մշակույթերին և սովորույթներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել