Խոյ

Օրվա սկիզբը հաջող կլինի, այդ պատճառով կարևոր գործերն ավելի լավ է չհետաձգել։ Որքան արագ գործեք, այնքան ավելի շատ բան կհասցնեք անել: Ձեզ պետք չէ երկար ժամանակ ճիշտ որոշում կայացնելու համար: Ինտուիցիան անսխալ հուշում է, թե ինչ պետք է ձեռնարկել: Դրա շնորհիվ դուք հաճախ ճիշտ եք այնտեղ, որտեղ մյուսները սխալվել են: Օրվա երկրորդ կեսն ավելի լարված է, այնպես որ, պետք է պահպանեք ինքնատիրապետումը։ Հնարավոր են վեճեր աշխատանքում և տանը: Նույնիսկ մտերիմների հետ երբեմն դժվար է լեզու գտնելը:

Ցուլ

Օրը բավական հագեցած է: Օրվա առաջին կեսին հուզումները կապված են հիմնականում աշխատանքի հետ: Պետք է կատարել ոչ միայն ձեր, այլև ուրիշների պարտականությունները, ուղղել թույլ տրված սխալները: Շրջապատը հաճախ շեղում, նյարդայնացնում է ձեզ անտեղի խորհուրդներով: Ավելի ուշ պետք է կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա: Ձեր սիրելիի համար շատ կարևոր է ձեր ուշադրությունը և խնամքը: Ժամանակ կպահանջվի ձեզ հետաքրքրող թեմաների մասին խոսելու և քննարկելու համար: Իսկ ահա բողոքներ ներկայացնել և հիշեցնել միմյանց վրիպումների մասին պետք չէ:
Երկվորյակ
Ձեզ սպասվում է հիանալի օր: Կարելի է բազմաթիվ օգտակար բաներով զբաղվել: Դուք հաճույքով եք օգնում բոլորին և չեք նյարդայնանում, եթե դրա համար ստիպված եք հետաձգել սեփական գործերը: Ներդաշնակ են դասավորվում հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Վաղեմի գործընկերները սիրով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Օրը հարմար է պետական կազմակերպություններ այցելության համար: Կարող եք համագործակցել նրանց հետ ու մասնակցել ինչ-որ հասարակական նախագծերի։ Փաստաթղթերի ձևակերպման հետ խնդիրներ չեն առաջանա:

Խեցգետին

Առավոտը շատ հարմար է կարևոր որոշումներ կայացնելու համար: Կարելի է կառուցել երկարաժամկետ ծրագրեր: Դուք ճիշտ եք գնահատում իրավիճակը, կարող եք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Միևնույն ժամանակ պարզ է դառնում, թե ում կարելի է վստահել, իսկ ումից ավելի լավ է հեռու մնալ։ Ավելի ուշ ինքնատիպ գաղափարներ կծնվեն: Դրանք հաջող կլինեն: Շրջապատը նկատում է ձեր հաջողությունները և սովորականից ավելի հաճախ դիմում խորհուրդներով: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Ձեր անսովոր մոտեցումը գրավում է շատերի ուշադրությունը: Նույնիսկ պարզ մտքերի փոխանակումը կարող է սկիզբ դնել ռոմանտիկ պատմության:
Առյուծ
Մի շտապեք: Օրվա սկզբին չպետք է հուսահատվեք, բարդ և կարևոր գործերով զբաղվեք։ Ավելի լավ է օգտագործել այդ ժամանակը սկսած գործն ավարտին հասցնելու համար: Ավելի ուշ հնարավորություն կունենանք նախաձեռնություն ցուցաբերելու աշխատանքում, հանդես գալու հետաքրքիր գաղափարներով: Բաց մի թողեք այդ պահը․ հենց այդ ժաամանակ կարող եք կարիերայում հաջողություն գրանցել: Հնարավոր են հաջող գործարքներ, շահավետ դրամական ձեռքբերումներ: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Դա հատկապես կարևոր է օրվա երկրորդ կեսին: Ավելորդ ծանրաբեռնվածությունը կարող է վատացնալ ձեր ինքնազգացողությունը։ Ավելի լավ է հանգստացեք:

Կույս

Օրվա սկզբին չեն բացառվում վեճերը: Շրջապատն այս պահին քննադատաբար է տրամադրված: Կարող են տհաճ դիտողություններ անել, ոչ տեղին խորհուրդներ տալ: Փորձեք հանգիստ արձագանքել: Կոնֆլիկտները ձեզ հիմա պետք չեն: Հաճախ վերջ դնել վեճերին օգնում է հումորի զգացումը։ Ավելի ուշ պետք է կենտրոնանալ աշխատանքային խնդիրների լուծման վրա: Կարևոր է, որ ոչ ոք չխանգարի ձեզ, այլապես սխալները գրեթե անխուսափելի են։ Մի շտապեք: Դուք բավարար ժամանակ ունեք իրավրճակը հասկանալու, ամեն ինչ վերլուծելու և ծանրութեթև անելու համար:

Կշեռք

Շատ բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք լուծելու կարևոր խնդիրները, հասնելու զգալի առաջընթացի: Դուք կստանաք օգտակար տեղեկատվություններ, որոնք շուտով հաստատ պետք կգան: Փորձեք սովորել նորը այնքան արագ, որքան հնարավոր է: Միայն այդպես դուք կկարողանաք ստանալ առավելություն մրցակիցների նկատմամբ: Օրը հարմար է ստեղծագործելու համար: Ոգեշնչման պակաս չեք ունենա: Շատ բաների դուք կարող եք նայել նորովի, և դա կանդրադառնա ձեր ապագայի ծրագրերի և նպատակների վրա: Երեկոյան արժե հիշել ձեր հին ծանոթներին: Նրանք ուրախ կլինեն:

Կարիճ

Օրը բարդ է, բայց առաջին կեսին, այնուամենայնիվ, հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների: Մի վախեցեք դժվարություններից: Եթե համառ լինեք, ապա կարող եք հասնել նպատակին: Մի հետաձգեք տհաճ պարապմունքները, հանդիպումները բարդ մարդկանց հետ: Հաճախ այն, ինչ դժվար է թվում, իրականում գրեթե դժվարություններ չի առաջացնում: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի մանր, սակայն բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Դրանց պատճառով ստիպված կլինեք նույնիսկ հետաձգել զվարճանքները: Բարեբախտաբար, շատ շուտով դուք հնարավորություն կունենաք հետ բերելու կորցրածը:

Աղեղնավոր

Օրն ավելի հարմար է հանգստի, քան ինչ-որ կարևոր ու բարդ գործերի համար: Այսօր ձեզ համար սովորականից դժվար է կենտրոնանալ, և չի բացառվում՝ սխալվեք այնտեղ, որտեղ այլ ժամանակ երբեք չեք սխալվել: Բացի այդ՝ դուք հաճախ կորցնում եք հետաքրքրությունը սկսած գործերի հանդեպ, կարող եք դրանք կիսատ թողնել, ուստի նոր բան սկսելիս անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել: Ավելի լավ է խոստումներ չտալ, հատկապես գումարի հարցում: Դրանք կատարելն ավելի դժվար կլինի, քան դուք ակնկալում եք: Հնարավոր են մանր թյուրիմացություններ ընտանիքում, որոնցից հետո մտերիմները ավելի քիչ ջերմ և վստահելի կդառնան, քան սովորաբար: Բարեբախտաբար, իրավիճակը շուտով կփոխվի:

Այծեղջուր

Դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Դուք սկսում եք մեկը, ապա՝ մեկ ուրիշը, բայց հաճախ կիսատ եք թողնում սկսածը: Չնայած շատ եք փորձում, բայց կարգ ու կանոն հաստատել գործերում չի հաջողվում: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Ցանկալի չէ քննարկել հարցեր, որոնք առնչվում են գումարի հետ: Այդ թեմայի շուրջ խոսակցությունները տանում են կոնֆլիկտների: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ և հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվելու նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կենտրոնանալ հեռանկարային գործերի վրա։

Ջրհոս

Շատ բան հեշտությամբ կտրվի: Լուրջ խնդիրներն ու կորուստները քիչ հավանական են: Հարաբերությունները գործընկերների հետ կարող են լարված լինել, հատկապես օրվա սկզբին: Բայց դուք կարող եք մոտեցում գտնել կոնֆլիկտներից խուսափելու համար: Որոշ Ջրհոսներ կարող են հաշտվել նրանց հետ, ում հետ վեճեր են ունեցել: Մրցակիցները կարող են վերածվել դաշնակիցների: Ղեկավարությունը կաջակցի ձեր ձեռնարկումներին, կօգնի իրականացնել ծրագրերը: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում՝ խոշոր: Գնումները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

Ձուկ

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն խոստանում է ֆինանսների հետ կապված հաջողություններ: Կարելի է շահավետ գործարք կնքել, զգալիորեն ավելացնել եկամուտները: Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ չպլանավորված: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Որոշ Ձկներ կկարողանան աջակցություն ստանալ ազդեցիկ մարդկանցից և շուտով իրականացնել համարձակ ծրագրեր: Չի բացառվում ռոմանտիկ հետաքրքրություններ աշխատանքի վայրում: Նման հարաբերությունները բարենպաստ կլինեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել