ԱՄՆ-ի Apple ընկերությունը խորհրդակցություններ է վարում Intel կորպորացիայի ստորաբաժանման ձեռքբերման շուրջ, որն զբաղվում է անհաղորդալար մոդեմների համար չիպերի արտադրությամբ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ վերջնական համաձայնությունները կարող են ձեռք բերվել հաջորդ շաբաթ: Պոտենցիալ գործարքը գնահատվում է 1 միլիարդ դոլար, այն ենթադրում է մի շարք արտոնագրերի հանձնում Apple ընկերությանը:

Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը, չիպերը, որոնց մասին խոսք է գնում, կիրառվում են նաեւ սմարթֆոններում: Apple-ը եւ Intel-ը, հրատարակության տեղեկություններով, հնարավոր գործարքի վերաբերյալ կոնսուլտացիաներն սկսել են շուրջ մեկ տարի առաջ, դրանք բազմիցս ընդհատել են եւ վերսկսվել:

Ինչպես նշում է թերթը, Apple-ը մտադիր է ակտիվացնել սեփական մշակումները շարժական սարքերի համար չիպերի արտադրության ոլորտում: Այդ նպատակով Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) պլանավորվում է բացել կենտրոն, որտեղ կաշխատի շուրջ 1,2 հազար մարդ: Apple-ը, մասնավորապես, աշխատանքի է ընդունել այդ ոլորտի մասնագետների, որոնք ավելի վաղ եղել են Intel-ի աշխատակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել