Aysor.am-ը գրում է.

Արտախորհրդարանական յոթ քաղաքական ուժ հայտարարությամբ էին հանդես եկել՝ պահանջելով ԱԺ քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից։

Aysor.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով այդ հայտարարությանն՝ ասաց, թե չի կարծում, որ այն կարող է իշխանությունների համար մտահոգիչ լինել։

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ընդդիմադիր լինելով ներկա իշխանություններին, ուզում էր հայտարարություն տարածել դատական համակարգի շրջափակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ, բայց որպեսզի իր հայտարարությունը չընկալվեր որպես մեկ կուսակցության հայտարարություն և հնչեղությունն ապահովեր, իրեն միացրեց արդարադատության նախարարությունում գրանցված, սակայն փաստացի գոյություն չունեցող կուսակցությունների, որովհետև դրանց մեծ մասը մարդ-կուսակցություններ են։ Այդ հայտարարության հիմքում ՀՅԴ-ի որոշումն էր, մյուսները համաձայն են, ուղղակի ապահովվելու համար PR բազմազանություն», - ասաց Արմեն Բադալյանը։

Նա նշեց՝ չի կարծում, որ դա լուրջ մտահոգություն պետք է հասցնի իշխանություններին, թեև, քաղտեխնոլոգի խոսքով, այդ հայտարարության մեջ հնչեցրած տեսակետները բավականին ճիշտ էին։

«Նրանք հայտարարությունը մի քանի կուսակցությունով էին տարածել, որպեսզի լրատվամիջոցներում քննարկման առարկա դառնա։ Դա իրենց հաջողվեց», - ասաց Բադալյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել