Tert.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն դատարանի դահլիճից, վճռի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգվում է որոշակի գործողությունների արգելքը:

Փաստաբան Ալեքսեյ Պարշինն ավելի վաղ հայտնել էր, որ քննությունն ստուգում է, թե արդյոք բռնաբարել է Միխայիլ Խաչատուրյանն իր դուստրերին: Պաշտպանի խոսքով՝ Խաչատուրյանի գործողություններն ստուգվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132 և 133 հոդվածներով նախատեսված հանցագործությունների՝ խոշտանգումների և սեռական հանցագործությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության տվյալներով՝ երեք քույրերը դանակահարել են հորը Մոսկվայի իրենց բնակարանում: Ձերբակալվածները գտնվել են քննչական մեկուսարանում, սակայն հետագայում նրանց նկատմամբ խափանման միջոցը մեղամացվել է և փոխարինվել «որոշակի գործություններ անելու արգելքով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել