Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկարողանար յոթից տասն օրում հաղթել պատերազմն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Սակայն այդ դեպքում ռազմարշավի ընթացքում կմահանար 7-10 միլիոն մարդ։

«Ես կկարողանայի հաղթել պատերազմը մեկ շաբաթում, սակայն ես պարզապես չեմ ուզում սպանել 10 միլիոն մարդու։ Ես ունեի պլաններ եւ եթե ուզենայի հաղթել, ապա Աֆղանստանը ջնջված կլիներ երկրի երեսից։ Դա կտեւեր 10 օր»,- Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել