Չինաստանի Հենան նահանգում ութ տարեկան տղան մոտ վեց տարի ապրել է պարանոցում գտնվող ասեղի բեկորներով, հաղորդում է AsiaOne տեղեկատվական պորտալը։

Երեխայի պապը նկատել է, որ թոռը քիչ է շարժվում և հաճախ է ընկնում, բայց դա վերագրել է նրա օրգանիզմում կալցիումի պակասին: Երբ տղան սկսել է դժգոհել պարանոցի սուր ցավից, ընտանիքը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղայի ողնաշարային անցքում երկու փոքր մետաղյա օբյեկտներ կան, և ևս մեկը՝ շնչափողի շրջանում:

Image result for Восьмилетний мальчик шесть лет жил с иглой в шее

Նյարդավիրաբույժ Լի Տաոն նախազգուշացրել է ընտանիքին, որ հապաղելու դեպքում նրանց երեխան կարող էր կաթվածահար մնալ: Նա նաև բացատրել է, որ ասեղի բեկորները բավականին մոտ են գտնվել շնչափողին և զարկերակներին, և վիրահատությունը մեծ ռիսկի տակ է կատարվել:

Յոթ ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում վիրաբույժներին հաջողվել է տղայի պարանոցից ապահով կերպով հեռացնել ասեղի բեկորները: Հիվանդը վերականգնվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել