Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Օֆելյա Զաքարյանն այս շրջանում ներկայանում է «Մոր խոստումը» հեռուստասերիալի շրջանակում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Աննային: 37 տարին դեռ չբոլորած Օֆելյայի համար 45-ն անց կնոջ մարմնավորելը բարդ չէր: Այս դեպքում ամենակարևորը մոր հոգեվիճակը ճիշտ վերարտադրելն էր, ինչում իրեն օգնում է մայրիկ լինելը:

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ինչպես հեռուստասերիալի, այնպես էլ անձնական կյանքի՝ դստեր ու ամուսնու մասին:

Իմ մասնագիտություններն իրար օգնում են

Օֆելյան առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է, թեև պարբերաբար ներկայանում է նաև որպես դերասանուհի, խաղացել է «Որոգայթ», «Եդեմի գաղտնիքը», «Անծանոթը», «Խաչվող հետքեր» հեռուստասերիալներում: Նա նկատեց, որ իր մասնագիտություններն իրար օգնում են:

«Դերասանի աշխատանքն ինձ համար, կարծես, հոբբի լինի: Ռեժիսորի մասնագիտությունն ինձ օգնում է որպես դերասանուհու, դերասանի մասնագիտությունը՝ որպես ռեժիսորի: Երկու դեպքում էլ հակառակ կողմից նայելու հնարավորություն եմ ունենում»,- ասաց Օֆելյան ու հավելեց, որ ավարտել է նաև Գեղարվեստի ակադեմիան: Նրա խոսքով՝ նկարչուհու մասնագիտությունը ևս իրեն օգնում թե՛ ռեժիսուրայի, թե՛ դերասանական աշխատանքի մեջ:

Եթե ես մայր չլինեի, գուցե, կերպարս այսքան հաջող չստացվեր

Պրոդյուսեր Ելենա Արշակյանը ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում ասել էր, որ շատ կարևորում Աննայի դերում տեսնել դերասանուհու, որը գիտի՝ ինչ է մայրիկ լինելը: Օֆելյան ևս կարծում է, որ սա շատ կարևոր փաստ էր՝ հերոսուհուն ավելի ճիշտ ներկայացնելու համար:

«Երբ եկա քասթինգին, Ելենան ինձ ասաց, որ գլխավոր դերի համար է ուզում փորձել: Հետո զրուցեցինք իր հետ, պատմեցի, որ նախկինում խաղացել եմ մոր կերպար, բայց երբեք չեմ հասկացել, թե դա ինչ է: Դա ավելի շատ խաղ է եղել՝ պատկերացնելով սեր դեպի ծնողը, հարազատ մարդը, սակայն հիմա, երբ երեխա ունեմ, շատ լավ հասկանում եմ, որ այդ սերը ոչնչով չես կարող փոխարինել: Ելենան էլ ասաց, որ այս դերի համար հենց մայրիկ-դերասանուհու էր ուզում։ Կարծում եմ, եթե ես մայր չլինեի, գուցե, կերպարս այսքան հաջող չստացվեր,- ասաց Օֆելյան ու հավելեց, որ սա իր առաջին աշխատանքն է Ելենայի հետ: -Ֆիլմի հաջողությունը, իմ կերպարի բացումը, այն, որ ես կարողացա ճիշտ ընկալել և ներկայացնել կերպարս, կախված է նաև թիմից՝ Ելենայից, Քաջայրից: Իրենք ինձ ճիշտ են տվել խնդիրը»:

Դերասանուհին նկատեց, որ հիմա իրեն ավելի հաճախ են մայրիկի կերպար առաջարկում: «Երևի կերպարը հաջողվել է, որովհետև ինձ վերջերս շատ են տեսնում հենց մոր դերում: Վերջերս մայրիկի մասին տեսահոլովակում էլ նկարահանվեցի: Պրոդյուսերն ասում էր՝ հենց երգը լսեցի, քեզ մտաբերեցի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել