Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Նրան դատարան են բերել առողջական խնդիրների պատճառով: 

«Նաիրի» բժշկական կենտրոնից այսօրվա նիստի համար նույնաբովանադակ փաստաթուղթ էր ներկայացվել դատարանին, որտեղ նշված էր, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով: Նշենք, որ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում Նաիրի ԲԿ-ում: 

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատական նիստին ներկայացել է բժիշկ–փորձագետ, որը պետք է մասնակցի Գրիգորյանի համար նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը: 

Հանրապետական ԲԿ-ի Էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Մամիկոնյանին հանձնվեց  համապատասխան փորձաքննության որոշումը՝ հնարավորություն տալով նրան ծանոթանալ, որից հետո եզրակացություն ներկայացնել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել