Tert.am-ը գրում է.

Վեց տարի լռելուց հետո Նորիկ Դավթյանը որոշել է ինքնակամ խոսել ու ցանկանում է դրվագ առ դրվագ պատմել՝ ինչ դժոխքի միջով է անցել՝ հայր և որդի Պարազյանների պատճառով: Նորիկը Մասիսից է, 15 տարեկանից ապրել է Կալուգայում, հիմա չորս երեխաների հայրը Շվեդիայում է՝ որպես փախստական: Այդտեղից էլ պատմում է՝ ինչպես Պարազյաններն իրեն դարձրին հաշմանդամ: 

Նորիկը 2007-ից աշխատել է Պարազյան ավագի մոտ. սկզբում որպես վարորդ, հետո վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր: Նորիկին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացում: Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների: Տաշիրի սեփականատերը, Նորիկի պնդմամբ, ո՛չ այդ ընկերությունների մասին գիտեր, ո՛չ էլ, որ դրանք մասնակցում ու հաղթում են նաև «Գազպրոմի» տենդերում: 

Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է, բայց չի հասցնում տեղեկացնել Տաշիր գրուպի ղեկավարին: Պարազյանները որոշում են ազատվել իրենց համար գլխացավանք դարձած աշխատողից, նրանից հետ են պահանջում արդեն վճարված գումարը՝ 2.5 միլիոն ռուբլին՝ պնդելով, որ դա Տաշիրի փողն է: Նորիկը հրաժարվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել