Այսօր մի երիտասարդ ինձ փորձում էր համոզել (հիմնավորել) այն պնդումը, թե արցախյան հակամարտությունը կհանգուցալուծվի միայն այն տարբերակով, որը ձեռք կտա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, և այդ թեզը ամենաճիշտն ու միակն է, եթե ուզում ենք ապրել խաղաղության մեջ։

Եթե հիշում եք, ես այս տարօրինակ (մեղմ ասած) թեզը բազմիցս քննադատել եմ` համարելով այս մոտեցումը անիրատեսական և վտանգավոր։ Դե լավ, ես ենթադրում եմ, որ այս թեզն իշխանավորների կողմից ներքաշված է տեղեկատվական դաշտ, որ որոշակի բանակցային ֆորա ունենանք ազերիների հանդեպ։ Համաձայնե՛ք, որ որոշ պայմաններում այս թեզը կաշխատի, սակայն երբ հազար ու մի «նորաթուխ անալիտիկ» այս պնդումը բերում է ներքին տեղեկատվական դաշտ՝ որպես հիմնավորում և հիմք հակամարտությունը լուծելու համար, ես սկսում եմ ցնցվել բարձր ծիծաղից։

Այ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք))), ի՜նչ ադրբեջանական կողմի խաղաղասեր դրսևորումներ)))))․․․Ադրբեջանական ազգային գաղափարախոսության առանցքային գործոն է հանդիսանում հսկայական ատելությունը, ազերիները մեր պատմության, մշակույթի, ի վերջո, արյան գնով «ազգ են» ձևավորում։ Արցախի հարցն ունի միայն մի լուծում. Արցախը երբեք, երբեք, երբեք չի զիջի իր լիարժեք և բացարձակ անկախությունը ազերիներին։ Իսկ ազերիները երբեք, երբեք, երբեք հանգիստ չեն հանդուրժի հայերի ներկայությունը տարածաշրջանում։

Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակում ենք մենք իրականում, հասկանո՞ւմ եք, որ իրենց հնարավոր է զսպել միայն կոշտ ուժի ու բացարձակ ռազմական գերադասության պայմաններում։ Չէ, իսկապես չե՞ք հասկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել