Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ՊՆ-ն հերքել է Հարավային Կորեայի կողմից ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե ռուսական ռազմական օդանավերը խախտել են երկրի օդային տարածքը. հայտնում է РИА Новости-ն:

Գերատեսչությունից ասել են, որ Սու-95մս երկու ռազմավարական ռմբակոծիչները պլանային թռիչք են իրականացրել Ճապոնական ծովի ջրատարածքի չեզոք ջրերի երկնքում:

«Տոկտո կղզու շրջանում ռուսական օդանավերին մոտեցել են հարավկորեական երկու Ֆ-16 կործանիչները և ոչ պրոֆեսիոնալ մանևրներ կատարել` սպառնալիք ստեղծելով ռուսական օդանավերի անվտանգության համար»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Տեղեկության համաձայն` հարավկորեական օդաչուները Տու-95մս-ի հետ կապ չեն հաստատել և մանևրներից հետո հեռացել են:

Ավելի վաղ Սեուլը բողոք էր հայտնել Մոսկվային` միջադեպի հետ կապված:

Al Jazeera-ն անգամ հայտնել էր, որ Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակ են արձակել ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել