Էդ Ստամբուլյան կոնվենցիայի մասին, եթե հավես ունենամ, էս քանի օրը մի հատ հին ու բարի «Ադեկվադ»-ի էպիզոդ կանեմ, զուտ զա կայֆ: Ինչի՞ եմ ասում զա կայֆ, որովհետև ավելի լուրջ նպատակներ այդ էպիզոդը, ըստ իս, չի կարող հետապնդել, իսկ դրա պատճառն իր հերթին մեր բազմաչարչար Սահմանադրության մեջ է: Բանն այն է, որ այդ, ինչպես նաև ցանկացած այլ կոնվենցիա չի կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից, քանի դեռ այն չի ստացել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դրական եզրակացությունը մեր Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Ու քանի որ օդում կախված համոզմունքից ելնելով ես գիտեմ, որ Թովմասյան Հրայրը չի տալու այդ դրական եզրակացությունը, էդ կոնվենցիան ԱԺ չի էլ հասնելու:

Ստեղ բոցը այլ տեղ է. բանն այն է, որ մինչև ՍԴ մտնելն այդ կոնվենցիան պիտի դրական եզրակացություն ստանա ՀՀ Կառավարության կողմից... Ու կստացվի, որ բոլոր էն կեղծ ազգայնականները, որոնք իրենց քայլառաստ կլոունությունը քողարկում էին ավանադապաշտության ներքո, ևս մեկ ծանր հարված կստանան: Կստացվի, որ Կառավարությունն էդ կոնվենցիային կողմ է, իսկ «քըխ» ՍԴ-ն՝ դեմ: Քոչարյանի գործով Եվրոդատարանի խորհուրդը հարցնելուց հետո սա ևս մեկ ծանր ական է ամենատաղանդավոր գեներ... էէէ... վարչապետի համար: Որովհետև Արևմուտքին դժվար է լինելու բացատրել, թե ինչու այդ կոնվենցիան չի կարելի մտցնել Կառավարության օրակարգ, եթե դու հոգով-սրտով ԼԳԲՏ ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել