Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի իր ափերի մոտ ռազմական ներկայության մեծացմանը, եթե շարունակի իրեն «վտանգավոր» կերպով դրսևորել, գրում է ria.ru-ն: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի արձագանքել Իրանի գործողություններին՝ պահպանելով իր շահերը:
«Եթե Իրանը մնա այս վտանգավոր ճանապարհին, պետք է հասկանա, որ դրա գինը երկրի ափերի մոտ ավելի մեծ ռազմական ներկայությունը կլինի: Ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք մեծացնել լարվածությունը, այլ նրա համար, որ նավագնացության ազատությունը սկզբունք է, որը Մեծ Բրիտանիան ու իր դաշնակիցները միշտ կպահպանեն»,- ասել է Հանթը խորհրդարանում ելույթի ժամանակ: 
Նախարարն ընդգծել է, որ պատասխան միջոցառումների մասին հայտնում է «ծանր սրտով»: «Մենք չենք ձգտում առճակատվել Իրանի հետ, մենք փնտրում ենք տարաձայնությունները հարթելու բոլոր հնարավոր ձևերը»,- հավելել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել