Հյուսիսային Կորեան Huawei-ի օգնությամբ Koryolink անլար բջջային ցանց է ստեղծել: Այս մասին, հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդում է Washington Post-ը:

Պարբերականը նշում է, որ անանուն աղբյուրների կողմից տրամադրված փաստաթղթերում նշված է, որ Huawei-ն համագործակցել է Panda International Information Technology ընկերության հետ մի քանի նախագծերում: Ընկերությանը օգտագործել են որպես միջնորդ ԿԺԴՀ սարքավորումների մատակարարման և Koryolink ցանցի թողարկման համար:

Աղբյուրը նշում է, որ ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին, հիմա այն աշխատում է հին սարքավորումներով, քանի որ Huawei-ն այլևս թարմացումներ և սպասարկում չի ապահովում:

Ավելի վաղ Թրամփը Huawei-ը ներառել է սև ցուցակում՝ հայտարարելով, որ ընկերությունը սպառնալիք է ԱՄՆ անվտանգության համար: Դրանով նա մեծապես սահմանափակել է ամերիկյան ձեռնարկությունների համագործակցությունը չինական կոնցեռնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել