1․ Թերթերը ոտքերդ վեր բարձրացրած կարդա

Եվ սա կատակ չէ: Այդպես դու քո ուղեղը փոքր սթրեսների ես ենթարկում, որոնք քեզ օգնում են վերականգնել քայքայված բջիջները: Այդ նպատակով դու նաև կարող ես գրել քեզ համար անսովոր ձեռքով, լսել քեզ համար տհաճ երաժշտություն:

2. Կեր կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն

Քչերը գիտեն, որ քաղցր պղպեղն ավելի շատ C վիտամին է պարունակում, քան նարինջը: Բազուկը նույնպես հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը լիկոպինի աղբյուր է հանդիսանում, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղային և սիրտ-անոթային հիվանդություններից:

3. Արագ վազիր

Վազքը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 30 տոկոսով: Վազքի փոխարեն կարող ես հեծանիվ վարել:

4. Զգույշ եղիր հասարակական զուգարանից օգտվելիս

Հասարակական զուգարան յուրաքանչյուր անգամ գնալուց հետո անհրաժեշտ է հանգամանորեն լվանալ ձեռքերը, որպեսզի ազատվես բակտերիաներից, որոնք կարող են ոչ միայն հարուցել լուրջ հիվանդություններ, այլև թուլացնել իմունիտետդ:

5. Բանան կեր

Այս միրգն իջեցնում է արյան ճնշումը: Նրա բաղադրության մեջ մտնող կալիումն օգնում է սննդակարգում աղի ավելցուկի վնասակար հետևանքներին փոխազդելու գործում:

6. Կքանստում

Այս պարզագույն վարժությունն օգնում է ամրապնդել մկանները, որոնք ապագայում, հատկապես՝ ծեր հասակում, կօգնեն կանխել ընկնելը:

7. Խմիր օրական գոնե մեկ բաժակ թեյ

Թեյը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակն ու մեծացնում է ապրելու հնարավորությունները սրտի տագնապի դեպքում 28 տոկոսով, քանի որ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ամրացնում են արյունատար անոթները:

8. Մեկ ժամ շուտ պառկիր քնելու

Ընդամենը մեկ ժամ ավել քունը նպաստում է արյան զարկերակային ճնշման նվազեցմանն ու կարգավորմանը: Երկարատև քունը նաև մարդուն օգնում է պայքարել սթրեսի դեմ:

9. Յոգուրտ կեր

Պրոբիոտիկներ պարունակող ըմպելիքները դրականորեն են ազդում մարսողական տրակտի վրա:

10. Օգտագործիր ատամնաթել

Այն օգնում է ազատվել կարիես հարուցող բակտերիաներից, ինչը արդյունքում քեզ պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից և թուլամտությունից:

11. Շնչիր ձողիկի միջոցով

Դա ամեն օր արա, որ բարելավես թոքերի աշխատանքը, նվազեցնես սրտի կծկումների հաճախականությունն ու արյան զարկերակային ճնշումը: Շնչիր քթով, բայց արտաշնչիր ձողիկի միջոցով:

12. Երշիկի փոխարեն բեկոն կեր

Դա կարող է բավականին տարօրինակ հնչել, բայց բեկոնն ավելի քիչ կալորիական է, քան երշիկը: Նրա օգտագործումը կարող է կանխել սիրտ-անոթային հիվանդություններն ու ճարպակալումը:

13. Ամեն օր զբոսնելու գնա

Քայլքը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա ու պաշտպանում է ծերունական թուլամտությունից:

14. Ափսեիդ մեջ կերակուրի քիչ չափաբաժիններ դիր

Առնետների վրա փորձ կատարելիս գիտնականները եկան այն եզրակացության, որ այն կրծողները, որոնց չափաբաժինները մնացածներից 30 տոկոսով քիչ էին, ապրում են 2 անգամ ավելի, քան ավելի շատ ուտողները:

15. Տունդ մաքուր պահիր

Մարդիկ, ում տունը միշտ մաքուր է, սովորաբար երջանկության սերոտոնին հորմոնի բարձր մակարդակ են ունենում: Այն իր հերթին դրականորեն է ազդում լավ քնի, ճիշտ սնվելու և, որպես հետևանք, երկարակեցության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել