Armsport.am-ը գրում է.

«Ամեն առիթի դեպքում «Արսենալում» իմ թիմակիցներին, ակումբի ներկայացուցիչներին կամ պարզապես օտարերկրացիներին տեսնելիս ասում եմ, որ Լոս Անջելեսում ավելի քան 1 միլիոն հայ է ապրում»,- ասում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի հավաքականի ավագն էր նախաձեռնել հանդիպումը տեղի հայ համայնքի հետ ու խոսել մի շարք հարցերի մասին.

«Անհնարին ոչինչ չկա մեր կյանքում:

Շատերն են հարցնում, թե ինչպես է ստացվել, որ խաղացել եմ «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես պարզապես նպատակ, երազանք եմ ունեցել: Մեր ներկայիս պատանիներն էլ պետք է հասկանան, որ դժվարությունները պետք է հաղթահարեն ու հասնեն իրենց նպատակներին, դա մի փուլ է, որը պետք է անցնես: Ես էլ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ օգնել թե՛ իմ ազգին, թե՛ ֆուտբոլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել