Tert.am-ը գրում է.

Վենետիկի և ՄԻԵԴ-ի կարծիքները պարտադիր բնույթի չեն, բայց դրանք հեղինակավոր կարծիքներ են, որոնք ներակայցնում են եվրոպական լավագույն փորձը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառանալով ՍԴ-ում Քոչարյանի և մյուսների գործի քննության վարույթը կասեցնելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշմանը:

«Վենետիկի հանձնաժողով դիմելու պրակտիկան աշխարհում բազմաթիվ է, և սա որպես նոր կարծիք դիտարկելը հնարավոր չէ պարզապես: Միայն 2016, 2017, 2018 թվականներին Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի Սահմանադրական դատարանների նախագահները դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդակցական խորհրդատվություն ստանալու համար: Վերջին դեպքերից հետաքրքիր էր Մովդովայինը, երբ ՍԴ-ն դիմել էր հենց Քրեական օրենսգրքի հոդվածի վերաբերյալ՝ դատավորների կողմից ապօրինի դատական ակտ կայացնելու, և Վետենիկի հանձնաժողովը մի շարք հարցադրումների վերաբերյալ ներկայացրել էր պատասխան՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքները նախկինում այդ ինստիտուտի վերաբերյալ, հաշվի առնելով եվրոպական լավագույն փորձը և այլն: Դրանք պարտադիր բնույթի կարծիք չեն, բայց այնպիսի հեղինակավոր կարծիքներ են, որոնք ներկայացնում են եվրոպական լավագույն փորձը, այսինքն այստեղ այդ կարծիքները հաշվի չառնելու իրավաչափ նպատակ ես չեմ տեսնում: Բնականաբար, դրանք խորհրդատվական բնույթի են և պարտադիր չեն, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ՍԴ-ի փոխարեն չի կարող կայացնել որոշում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել