Ուշադրություն դարձրե՞լ եք այն բանի վրա, որ կանանց մեծ մասը պատրաստ է անել ամեն բան, որպեսզի օգնի իրե ընկերներին, ընտանիքի անդամներին և անգամ անծանոթներին, ինչը ոչ միշտ կարելի է ասել տղամարդկանց մասին։

Ցյուրիխի համալսարանում իրականացված վերջին հետազոտությունը հաստատում է՝ տղամարդու ուղեղը խրախուսում է եսասիրական արարքները, իսկ կանանց ուղեղը՝ ալտրուիստական։

Մի շարք վարքաբանական փորձերի օգնությամբ, որոնց ժամանակ մասնակիցներն այլ մարդկանց գումարով օգնելու կամ չօգնելու որոշումներ էին կայացնում, նեյրոբիոլոգները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, թե ուղեղի որ հատվածներն են աշխատում, երբ ընդունվում են ալտրուիստական որոշումներ, և երբ ընդունվում են եսասիրական որոշումներ։

Այսպես՝ գիտնականները պարզել են, որ զոլավոր մարմինը (ուղեղի այն հատվածը, որը ճիշտ վարքի համար մեզ խրախուսում է «համեղ» դոֆամինով) կանաց մոտ ավելի արտահայտված ռեակցիա է ցուցաբերում, երբ նրանք ալտրուիստական որոշումներ են կայացնում՝ ի տարբերություն հակառակ սեռի ներկայացուցիչների։

Եվ հակառակը, տղամարդկանց զոլավոր մարմինն ավելի շատ է արձագանքում եսասիրական վարքի ժամանակ։ Այսինքն՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խրախուսվում են բարի արարքների համար, իսկ տղամարդիկ՝ եսասիրական։ Ամեն ինչ այնպես է, ինչպես և իրական կյանքում։

Հետաքրքիր է, որ գիտնականները ևս մեկ հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ բժշկական միջոցներով ապաակտիվացվել է զոլավոր մարմինը։ Արդյունքում կանայք սկսել են իրենց ավելի եսասեր պահել, իսկ տղամարդիկ՝ հակառակը՝ բարիացել են։

Այս հայտնագործությունը մեծ իրարանցում է առաջացրել գիտական շրջանակներում։ Հետազոտական խմբի ղեկավար Ալեքսանդր Սոուտչեկը ստացված արդյունքները մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մեր հետազոտությունը նաև ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց ուղեղները տարբեր ձև են ընկալում ալտրուիստական վարքը դեղագիտական մակարդակում»։

Սոուտչեկը, շարունակելով իր միտքը, նշել է նաև, որ մարդու ուղեղն այնպես է ստեղծված, որ նրա սովորելու գործընթացը հիմնված է խրախուսվելու վրա։ Փորձերը ցույց են տվել, որ աղջիկներն իրենց վաղ հասակից խրախուսվում են բարի արարքների համար, այդ պատճառով նրանց ուղեղը խրախուսում է հենց բարի արարքների համար և ոչ թե եսասիրական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել