30-ամյա Յոգեշ Թհակուրը որովայնի ուժեղ ցավերով տեղափոխվել է հնդկական Չհատապուր քաղաք։ Նրա մայրը բժիշկներին պատմել է, որ տղան ձեռքն ընկած ցանկացած բան կուլ է տալիս։ Բժիշկները ռենտգեն հետազոտություն են իրականացրել և ապշել. նկարի վրա պարզ երևացել է ավելի քան 30 օտարածին առարկա։ Վիրահատության ժամանակ վիրաբույժները հիվանդից հեռացրել են 33 առարկա, այդ թվում՝ դանակ, պտուտակահան և ածելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել