Tert.am-ը գրում է.

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրերս հայտարարեց, որ հայաստանյան շուկան հետաքրքրում է բյուջետային ավիաընկերություններին: Վերջիններիս հայաստանյան ավիաշուկա բերելու, օդի տուրքի վերացման, Շիրակ օդանավակայանի ապագայի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ:

-Օրեր առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ հայաստանյան շուկան հետաքրքրում է բյուջետային ավիաընկերություններին: Նրանց հայկական շուկա ներգրավելու, այսպես ասած, շուկա բերելու համար առաջարկվում է նոր ուղղությունների համար հանել 10 հազար դրամ օդի տուրքը, ինչպես նաև առաջարկվում է իջեցնել «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների գները: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:

-10 հազար դրամ օդի տուրքի հանումն ամենալավ բանն է, որ կարող է տեղի ունենալ ավիացիոն շուկայում: Մենք արդեն 10 տարի է խնդրում ենք դա անել, և եթե հնարավոր լինի, թե՛ մենք, թե՛ ավիաընկերությունները, և թե՛ ուղևորները նույնպես շատ ուրախ կլինեն: Ակնհայտ է, որ օդանավակայանը շատ շահագրգռված է Հայաստանի շուկա նոր ավիաընկերություններ, այդ թվում՝ բյուջետային ընկերություններ բերելու հարցում:

-Գյումրու «Շիրակ» օդանավակայանում չի գործում 10 հազար դրամ օդի տուրքը: Ի՞նչ է հիմա կատարվում օդանավակայանում: Որո՞նք են ձեր ծրագրերը:  

-3 տարի առաջ «Շիրակ» օդանավակայանում մեր ուղևորահոսքը զրո էր: Բյուջետային ավիաընկերություններին ներգրավելու համար ՀՀ կառավարությունը որոշեց հանել 10 հազար դրամ օդի տուրքը, իսկ մենք մեր սակագները 75% նվազեցրինք: Այս հսկայական խթանից հետո առաջին բյուջետային ավիաընկերությունը՝ «Պոբեդան», մուտք գործեց շուկա, և 2 տարի հետո մեզ հաջողվեց ուղևորահոսքը հասցնել շուրջ 200 հազարի: Միաժամանակ մենք սկսեցինք նորացնել «Շիրակ» օդանավակայանի ամբողջ ենթակառուցվածքը, որն արդեն հնացած էր: Վերջին 2 տարվա ընթացքում մենք ներդրել ենք 4 մլն ԱՄՆ դոլար և նախատեսում ենք ներդնել ևս 5 մլն ԱՄՆ դոլար մոտակա 2 տարվա ընթացքում, որի արդյունքում 8 տարվա ընթացքում ընդհանուր  ներդրումը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալում ենք, որ մեր այդ ջանքերի շնորհիվ ավելի շատ բյուջետային ավիաընկերություններ կգան և չվերթեր կիրականացնեն դեպի Գյումրու օդանավակայան, ինչը կխթանի տարածաշրջանի և, անշուշտ, Գյումրի քաղաքի տնտեսության զարգացմանը:

-Եթե բյուջետային ավիաընկերությունները սկսեն չվերթեր իրականացնել «Զվարթնոց» օդանավակայան, ապա ի՞նչ վիճակ կստեղծվի «Շիրակ» օդանավակայանում:

-Ինչպես արդեն նշեցի, «Շիրակ» օդանավակայանը գործարկվել էր բյուջետային ավիաընկերություններ բերելու և տարածաշրջանը զարգացնելու համար: Սա մի հայեցակարգ է, որը գործում է ամբողջ աշխարհում, այն է՝  բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում  երկրորդային օդանավակայաններ: Լավագույն օրինակը Քութայիսիի օդանավակայանի օրինակն է, նունը տեղի է ունենում նաև շատ եվրոպական երկրներում: Եթե բյուջետային ավիաընկերություններ գան Երևան և նրանց կողմից սովորաբար պահանջվող մեծ խթաններ տրամադրեն նրանց, այդ ժամանակ ես, իհարկե, կասկածի տակ կդնեմ Գյումրու օդանավակայանի ապագան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել