Aysor.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են, Aysor.am-ը տեղեկանում է ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։

«Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիություն, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը հրաժարական եմ տալիս՝ որպես ԲԴԽ անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - գրել էր Տավարացյանը իր հրաժարականի նամակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել