Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որում խորը մտահոգություն է հայտնել երկրում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով Մայր Աթոռի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի հաղորդագրությանը:

«Նրան (Ասադին) ուղղված նամակում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը խորը մտահոգություն է հայտնում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ՝ հատուկ նշելով Իդլիբում քաղաքացիական բնակչության ծայրահեղ պայմանները»,- հայտարարել է Բրունին:

Խոսելով Հռոմի պապի՝ Ասադին հղած ուղերձի մասին՝ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինն ընդգծել է, որ քահանայապետը տագնապով և ցավով է հետևում Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնք ողբերգական հետևանքներ են ունենում ողջ քաղաքացիական բնակչության և մասնավորապես երեխաների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել